Նորություններ

Բյուջեի կառավարման 3 արդյունավետ մեթոդ

Ֆինանսական կայունությունն անհասանելի չէ․ այն ճիշտ պլանավորման, կարգապահության և հստակ մեթոդների արդյունք է։ Անկախ նրանից՝ ձեր նպատակը խնայելն է, պարտքերից ազատվելը, թե պարզապես ծախսերի վերահսկումը, բյուջեի ճիշտ կառավարման մեթոդի ընտրությունը կարևոր քայլ է։ Ստորև ներկայացված են բյուջեի կառավարման երեք տարածված և արդյունավետ մեթոդներ, որոնք կիրառելի են և փորձված ժամանակի ընթացքում։

1. 50/30/20 մեթոդ

50/30/20 մեթոդը բյուջեի կառավարման ամենահասկանալի և լայնորեն կիրառվող մոտեցումներից մեկն է։ Այն հիմնված է եկամուտի պարզ բաշխման վրա՝ երեք հիմնական կատեգորիաներով։

  • 50% - պարտադիր ծախսեր
  • 50% - ի մեջ են մտնում այն ծախսերը, որոնք համարվում են անխուսափելի: Այդ ծախսերը հիմնական են, օրինակ՝ կոմունալ վճարումներ, սնունդ, տրանսպորտ, վարկային պարտավորություններ:
  • 30% - ցանկալի ծախսեր
  • Ցանկալի ծախսերը համարվում են ավելի ճկուն, քանի որ նրանց մեջ են մտնում այն բոլոր ծախսերը, որոնք իրականացնում եք ձեր նախաձեռնությամբ: Օրինակ՝ ժամանց, ճանապարհորդություն, սրճարաններ, գնումներ, հոբբիներ։
  • 20% - խնայողություններ և ներդրումներ

Այս հատվածի համար առանձնացված գումարը համարվում է ներդրում ապագայի և նպատակների իրականացման համար: Մեր օրերում բավականին ակտուալ է ներդրումներ կատարելը, քանի որ միայն խնայելն այսօր լուծում չէ, այլ ուղղակի չարդարացված տարբերակ:

Այս մեթոդի առավելությունն իր պարզությունն է․ այն հեշտ է կիրառել և պահպանել ֆինանսական հավասարակշռություն՝ առանց մանրակրկիտ հաշվարկների։

2. Ծրարների մեթոդ (Envelope Method)

Ծրարների մեթոդը հիմնված է ծախսերի խիստ վերահսկման վրա և հատկապես արդյունավետ է նրանց համար, ովքեր հակված են գերազանցել պլանավորված բյուջեն։

Մեթոդի էությունը հետևյալն է․ ամսական եկամուտը բաժանվում է տարբեր կատեգորիաների՝ յուրաքանչյուրի համար նախատեսելով առանձին «ծրար» (ֆիզիկական կամ թվային)՝ օրինակ՝ սնունդ, տրանսպորտ, ժամանց։ Յուրաքանչյուր ծրարի համար նախատեսված գումարի վերջանալուց հետո, այլևս արգելված է այդ ակտիվության վրա գումար ծախսել, հնարավոր է վերսկսել ծախսելը միայն գումարի համալրումից հետո:

Ծրարների մեթոդը ձևավորում է ֆինանսական կարգապահություն, օգնում է տեսանելի դարձնել ծախսերը և նվազեցնել անկանխատեսելի գնումները։

3. Զրոյական բյուջե (Zero-Based Budgeting)

Զրոյական բյուջեն ամենամանրամասն և վերահսկվող մեթոդներից մեկն է, որի դեպքում յուրաքանչյուր դրամական հոսք նախապես «նշանակություն» է ստանում։ Ամսվա սկզբում ամբողջ եկամուտը բաշխվում է ծախսերի, խնայողությունների և պարտքերի միջև այնպես, որ վերջում մնացորդը հավասար լինի զրոյի։

Սա չի նշանակում, որ գումար չի խնայվում․ հակառակը՝ խնայողությունները նույնպես պլանավորվում են, որպես պարտադիր կետ։ Մեթոդը պահանջում է ժամանակ և ուշադրություն, սակայն ապահովում է առավելագույն վերահսկողություն և արդյունավետություն, հատկապես փոփոխական եկամուտ ունեցողների համար։

Բյուջեի կառավարման արդյունավետ մեթոդի ընտրությունը կախված է ձեր ֆինանսական նպատակներից, ապրելակերպից և ֆինանսական կարգապահության մակարդակից:

Անկախ ընտրված մեթոդից, կարևորն այն է, որ բյուջեն դիտարկվի ոչ թե, որպես սահմանափակում, այլ գործիք՝ ֆինանսական վստահություն և կայունություն կառուցելու համար։