ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՎ ՍԱԿԱԳՆԵՐ | |||
Վարկի տեսակ | Սպառողական | ||
Վարկի նպատակ | Անձնական կարիքների ֆինանսավորում | ||
Վարկառուի նկատմամբ պահանջներ | - ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձ - Տարիքը՝ 20-68 տարեկան (հայտ ներկայացնելու պահին) - Կայուն եկամտի առկայություն, առնվազն նոխորդ 6 ամսվա ընթացքում - Հաճախորդը պետք է գործի իր անունից և իր օգտին, արգելվում է վարկ վերցնել հօգուտ երրորդ անձի | ||
Վարկի գումար | 100,000 – 2,000,000 ՀՀ դրամ՝ առանց երաշխավոր 2,000,001 - 5,000,000 ՀՀ դրամ՝ 1 երաշխավոր | ||
Վարկի արժույթ | ՀՀ դրամ | ||
Վարկի ժամկետ* | 12 - 48 ամիս | ||
Վարկի տարեկան անվանական տոկոսադրույք* | 17․9% | ||
Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույք | 20.1% - 21.6% | ||
Հայտի ուսումնասիրության վճար | Չի սահմանվում | ||
Վարկի տրամադրման վճար | 1․0% | ||
Վարկի սպասարկման վճար* | Չի սահմանվում | ||
Վարկի տրամադրման եղանակ | Անկանխիկ, Վարկի գումարը փոխանցվում է հաճախորդի բանկային կամ քարտային հաշվին | ||
Վարկի մարման եղանակ | - Ամենամսյա, անուիտետային, - Կարող է տրամադրվել տարեկան մինչև 3 ամիս արտոնյալ ժամանակաշրջան (վարկի մայր գումարի մարում չի կատարվում)։ | ||
Վարկի ապահովվածություն | Չի սահմանվում | ||
Վարկի վաղաժամկետ մարման տույժ | Չի սահմանվում | ||
Տույժեր | Պայմանագրով սահմանված ժամկետներում պարտավորությունները չկատարելու դեպքում վարկառուն պարտավորվում է յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար վճարել ՏՈՒԺԱՆՔ՝ - ժամկետանց մայր գումարի 0,13%-ի չափով, - ժամկետանց տոկոսագումարի 0,13%-ի չափով: Եթե վճարվող գումարը բավարար չէ ժամկետանց բոլոր պարտավորությունների կատարման համար, ապա վճարումը կատարվում է հետևյալ հերթականությամբ՝ - մարվում են վարկատուի այն ծախսերը, որոնք ուղղված են եղել վճարման ենթակա գումարների ստացմանը, - տուժանքները, - սպասարկման վճարները (առկայության դեպքում), - տոկոսագումարները, - մայր գումարը: Վերը նշված հերթականությունը կարող է փոխվել վարկատուի որոշմամբ՝ վարկառուի գրավոր դիմումի հիման վրա: | ||
Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետ | 1 աշխատանքային օր՝ պահանջվող փաստաթղթերի փաթեթը լիարժեք ներկայացնելու դեպքում Հաճախորդը վարկային հայտի վերաբերյալ կայացրած որոշման մասին տեղեկացվում է 1 աշխատանքային օրվա ընթացքում | ||
Վարկային հայտի վարկային կոմիտեի դրական որոշման վավերականության ժամկետ | 7 աշխատանքային օր | ||
Վարկը հաճախորդին տրամադրելու ժամկետ | Հայտի վերաբերյալ կայացած որոշումից հետո՝ 1աշխատանքային օր | ||
Վարկի տրամադրման վայր | Գլխամասային գրասենյակ | ||
Պահանջվող փաստաթղթեր | - Վարկային դիմում - Անձնագիր/նույնականացման քարտ - ՀԾՀ (սոցիալական քարտ) - Անձնական տվյալների մշակման համաձայնություն - Վարկային բյուրո (ԱՔՌԱ) հարցում անելու համաձայնություն - Ընկերության հայեցողությամբ կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և/կամ տեղեկատվություն - «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ տեղեկատվության տրամադրում Փաստաթղթերը ներկայացվում են առձեռն կամ Ընկերության համաձայնության դեպքում էլեկտրոնային եղանակով՝ Ընկերության կողմից նախապես սահմանած ողջամիտ ժամկետում: | ||
Վարկի տրամադրման դրական որոշման վրա ազդող գործոններ | - Անհրաժեշտ փաստաթղթերի և այլ պայմանների ամբողջական առկայություն - Հաճախորդի դրական վարկային պատմություն - Հաճախորդի բավարար եկամուտներ, վարկունակություն, վարկարժանություն - Արժանահավատ տեղեկություններ - Այլ ընդունելի դրական գործոններ | ||
Վարկի մերժման որոշման վրա ազդող գործոններ | - Բացասական վարկային պատմություն - Ոչ արժանահավատ տվյալների տրամադրում - Հաճախորդի անբավարար եկամուտներ, վարկունակություն, վարկարժանություն - Այլ բացասական գործոններ | ||
Վարկային հաշվի քաղվածքների (կրկնօրինակների) տրամադրում՝ ըստ վաղեմության (ներառյալ ԱԱՀ) | - մինչև 30 օր ներառյալ - անվճար - 31-365 օր ներառյալ - 3,000 ՀՀ դրամ - 366 օր և ավել – 5,000 ՀՀ դրամ Նշված վճարները չեն կիրառվում, եթե ՀՀ օրենսդրությամբ նախատեսված է դրանց ստացման անվճար իրավունք |
Փաստաթղթերի տրամադրում | - գործող վարկերի գծով` պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում ամսական մեկ անգամ տեղեկատվության տրամադրում յուրաքանչյուր հաճախորդին (վարկառուին, երաշխավոր/ներ/ին, գրավատու/ներ/ին)՝ անվճար - ամսական մեկից ավելի անգամ տեղեկատվության տրամադրում յուրաքանչյուր տրամադրման համար (վարկառուին, երաշխավոր/ներ/ին, գրավատու/ներ/ին)՝ 3,000 (երեք հազար) ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ)։ |
Հ/Հ | Ծառայություն | Սակագին ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ) |
1․ | Վարկի ցանկացած պայմանի փոփոխություն (միաժամանակ մի քանի պայմանի փոփոխության դեպքում սակագինը գանձվում է մեկ անգամ) | 5,000 |
2․ | Գրավի առարկայի փոփոխություն | 20,000 |
3․ | Գրավի առարկայի նկատմամբ ցանկացած փոփոխության թույլտվության տրամադրում, բացառության գրավի իրավունքի դադարեցման | 15,000 |
4․ | Գրավադրված տրասպորտային միջոցը ՀՀ տարածքից դուրս հանելու թույլտվության տրամադրում | 20,000 |
5․ | Գործող վարկի ընթացքում երաշխավորության դադարեցում, երաշխավորի կամ համավարկառուի փոփոխություն | 10,000 |
6․ | Աուդիտորական հարցման պատասխաան | 10,000 |
Էջը թարմացվել է 16.01.2026թ.