Ընկերության առաքելությունը
Մեր առաքելությունն է կատարելագործել ֆինանսական աջակցության մշակույթը Հայաստանում և ամբողջ աշխարհում՝ ներդնելով մի մոդել, որտեղ տեխնոլոգիան և գումարը ծառայում են մարդու կյանքը պարզեցնելուն:
Մեր տեսլականը
Մեր տեսլականն է դառնալ ֆինանսական աջակցության այնպիսի հարթակ, որը պարզեցնում և թեթևացնում է մարդկանց կյանքը: Մենք հավատում ենք, որ ֆինանսական գործիքները պետք է լինեն լուծում, այլ ոչ թե լրացուցիչ բեռ:
Պատմություն
Cube Credit-ի պատմությունը սկսվում է մի պարզ, բայց կարևոր համոզմունքից․ ֆինանսական ծառայությունները պետք է լինեն հասկանալի, արդար, իրական արժեք ստեղծող և մարդկանց կյանքի որակի բարելավմանը նպաստող:
2025 թվականի նոյեմբերի 28-ին Cube Credit Ունիվերսալ Վարկային Կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերությունը գրանցվեց Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ՝ ստանալով թիվ 60 լիցենզիան։ Սակայն մեր իրական ճանապարհը սկսվեց ավելի վաղ՝ գաղափարից, որն ուղղված էր ֆինանսական ոլորտում վստահության նոր մշակույթ ձևավորելուն։
Մենք ստեղծեցինք կազմակերպություն, որի դեպքում թվերը ծառայում են մարդուն, ոչ թե հակառակը։ Յուրաքանչյուր վարկային լուծում մշակվում է հաճախորդի իրական պահանջմունքներից ելնելով՝ հաշվի առնելով նրա ֆինանսական հնարավորությունները, նպատակները և պարտավորությունների պատշաճ ու պատասխանատու կատարման կարողությունը:
Այսօր Cube Credit-ը կառուցում է իր գործունեությունը թափանցիկության, պատասխանատվության և շարունակական զարգացման վրա՝ լինելով վստահելի ֆինանսական գործընկեր, ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց համար։