Հարգելի հաճախորդներ,«Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 14 1 հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ցանկացած անձի պահանջով վարկային կազմակերպությունը պարտավոր է նրան հնգօրյա ժամկետում հնարավորություն ընձեռել ծանոթանալու՝
ա) վարկային կազմակերպության ֆինանսական հաշվետվությունների (առնվազն վերջին տարեկան) և հաշվետվությունների վերաբերյալ արտաքին աուդիտի եզրակացության պատճեններին.
բ) վարկային կազմակերպության պետական գրանցման վկայականի և վարկային կազմակերպության կանոնադրության պատճեններին.
գ) բաժնետոմսերի բաց բաժանորդագրության դեպքում՝ վարկային կազմակերպության բաժնետոմսերի թողարկման ազդագրի պատճենին.
դ) վարկային կազմակերպության թողարկած պարտատոմսերի և այլ արժեթղթերի, ինչպես նաև Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով կարգավորված ածանցյալ ֆինանսական գործիքների հրապարակային տեղաբաշխման դեպքում՝ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ինչպես նաև այլ իրավական ակտերով նախատեսված տեղեկություններին՝ սահմանված ծավալով և կարգով:
ՀՀ օրենքը կարող եք գտնել՝
«ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ»հասցեում:
Դուք կարող եք ներկայացնել Ձեր բողոք-պահանջները` զանգահարելով +(374 12) 802 802 հեռախոսահամարով կամ ուղարկելով նամակ
[email protected] էլ.հասցեին կամ փոստով հետևյալ հասցեին` ՀՀ ք. Երևան, Վարդանանց 14/2, 34, «ԿՈՒԲ ԿՐԵԴԻՏ» ՈւՎԿ ՓԲԸ: Հայտնում ենք նաև, որ Դուք կարող եք պաշտպանել Ձեր իրավունքներն ինչպես դատական կարգով, այնպես էլ ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով: Հայտնում ենք նաև, որ Ընկերությունը Ֆինանսական համակարգի հաշտարարի հետ չի կնքել համաձայնագիր, որով հրաժարվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից և որոշ դեպքերում կարող է դատական կարգով բողոքարկել «ԿՈՒԲ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի դեմ հաշտարարի կողմից կայացված որոշումները: Դուք կարող եք բեռնել Բողոք պահանջի հայտը այստեղ:
Բողոքի հայտի ձևԻնչ անել, եթե բողոք ունեքԲողոք-պահանջների գործընթացի կարգը