ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՎ ՍԱԿԱԳՆԵՐ | |||
Վարկի տեսակ | Ձեռնարկատիրական | ||
Վարկի նպատակ | Բիզնեսի զարգացում՝ շրջանառու և/կամ հիմնական միջոցների ձեռքբերում, այլ նպատակներ | ||
Վարկառուի նկատմամբ պահանջներ | - ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որոնք առնվազն 6 ամսվա ընթացքում ունեցել են եկամուտներ ձեռնարկատիրական-բիզնես գործունեությունից - Ա/Ձ-ի դեպքում տարիքը՝ 20-68 տարեկան (հայտ ներկայացնելու պահին) | ||
Վարկի գումար | 2,500,000 – 15,000,000 | ||
Վարկի արժույթ | ՀՀ դրամ | ||
Վարկի ժամկետ | 12 - 60 ամիս | ||
Վարկի տարեկան անվանական տոկոսադրույք | 16.5% | ||
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ԱՅՍ ՎԱՐԿԱՏԵՍԱԿՆ ՈՒՆԻ ԲԱՐՁՐ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔ: ՈՒՍՏԻ, ՆԱԽԱՊԵՍ ԴԻՏԱՐԿԵՔ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՌԿԱ ՆՄԱՆԱՏԻՊ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ՎԱՐԿԸ ՄԱՐԵԼՈՒ ՁԵՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ | |||
Հայտի ուսումնասիրության վճար | Չի սահմանվում | ||
Վարկի տրամադրամ վճար | Մինչև 1.5% նվազագույնը՝ 75,000 ՀՀ դրամ | ||
Գանձվում է միանվագ՝ վարկի տրամադրման պահին | |||
Վարկի տրամադրման եղանակ | Անկանխիկ, Վարկի գումարը փոխանցվում է հաճախորդի բանկային կամ քարտային հաշվին | ||
Վարկի մարման եղանակ | - Ամենամսյա, անուիտետային, դադարներով (ճկուն մարման գրաֆիկ) - Կարող է տրամադրվել տարեկան մինչև 3 ամիս արտոնյալ ժամանակաշրջան (վարկի մայր գումարի մարում չի կատարվում) - Այլ մարման եղանակ ՎԿ որոշմամբ | ||
Վարկի ապահովվածություն | Չի սահմանվում | ||
Երաշխավորություն/գրավ | Վարկի գումար՝ - մինչև 5,000,000 դրամ՝ երաշխավոր պարտադիր չէ - 5,000,001 - 10,000,000 դրամէ առնվազն 2 երաշխավոր - 10,000,000 դրամից ավել՝ առնվազն 2 երաշխավոր, որից մեկը՝ իրավաբանական անձ կամ ԱՁ, կամ ֆիզիկական անձ՝ գրանցված աշխատավարձի առկայությամբ Եթե ներկայացվում է գրվում ՝ վարկի գումարի առնվազն 25%-ի չափով, այն կարող է փոխարինել պահանջվող երաշխավորներից մեկին։ | ||
Վճարունակության գնահատում | - Վարկային պատմություն - Բիզնեսի ֆինանս-տնտեսական վերլուծություն - Հաճախորդի սոցիալական բնութագիր | ||
Վարկի վաղաժամկետ մարման տույժ | Եթե վարկի գումարը գերազանցում է 5,000,000 (հինգ միլիոն) ՀՀ դրամը, ապա վարկառուն պարտավորվում է վճարել տույժ պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո առաջին 36 (երեսունվեց) ամսվա ընթացքում կատարված վաղաժամկետ մասնակի մարման համար։ Տուգանքը գանձվում է միայն այն գումարի նկատմամբ, որը գերազանցում է ընթացիկ և հաջորդ ամսվա համար մարման ժամանակացույցով սահմանված պարտադիր մայր գումարների հանրագումարը և կազմում է գերազանցող գումարի 2% (երկու տոկոս)։ | ||
Տույժեր | Պայմանագրով սահմանված ժամկետներում պարտավորությունները չկատարելու դեպքում վարկառուն պարտավորվում է յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար վճարել ՏՈՒԺԱՆՔ՝ - ժամկետանց մայր գումարի 0,13%-ի չափով, - ժամկետանց տոկոսագումարի 0,13%-ի չափով: Եթե վճարվող գումարը բավարար չէ ժամկետանց բոլոր պարտավորությունների կատարման համար, ապա վճարումը կատարվում է հետևյալ հերթականությամբ՝ - մարվում են վարկատուի այն ծախսերը, որոնք ուղղված են եղել վճարման ենթակա գումարների ստացմանը, - տուժանքները, - սպասարկման վճարները (առկայության դեպքում), - տոկոսագումարները, - մայր գումարը: Վերը նշված հերթականությունը կարող է փոխվել վարկատուի որոշմամբ՝ վարկառուի գրավոր դիմումի հիման վրա: | ||
Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետ | 1 աշխատանքային օր՝ պահանջվող փաստաթղթերի փաթեթը լիարժեք ներկայացնելու դեպքում Հաճախորդը վարկային հայտի վերաբերյալ կայացրած որոշման մասին տեղեկացվում է 1 աշխատանքային օրվա ընթացքում | ||
Վարկը հաճախորդին տրամադրելու ժամկետ | Հայտի վերաբերյալ կայացած որոշումից հետո՝ 1 աշխատանքային օր Գրավի առկայության դեպքում ժամկետներին գումարվում է գրավի ձևակերպման ժամանակահատվածը | ||
Վարկի տրամադրման վայր | Գլխամասային գրասենյակ | ||
Պահանջվող փաստաթղթեր | - Վարկային դիմում - Անձնագիր/նույնականացման քարտ - ՀԾՀ (սոցիալական քարտ) - Անձնական տվյալների մշակման համաձայնություն - Վարկային բյուրո (ԱՔՌԱ) հարցում անելու համաձայնություն - Պետական գրանցման կամ հաշվառման վկայական - Վերջին 6 ամսվա հայտարարագրված շրջանառությունը հաստատող փաստաթղթեր - Ընկերության հայեցողությամբ կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և/կամ տեղեկատվություն - «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ տեղեկատվության տրամադրում Փաստաթղթերը ներկայացվում են առձեռն կամ Ընկերության համաձայնության դեպքում էլեկտրոնային եղանակով՝ Ընկերության կողմից նախապես սահմանած ողջամիտ ժամկետում: | ||
Վարկի տրամադրման դրական որոշման վրա ազդող գործոններ | - Անհրաժեշտ փաստաթղթերի և այլ պայմանների ամբողջական առկայություն - Հաճախորդի դրական վարկային պատմություն - Բիզնեսի բավարար եկամուտներ, վարկունակություն, վարկարժանություն - Արժանահավատ տեղեկություններ - Այլ ընդունելի դրական գործոններ | ||
Վարկի մերժման որոշման վրա ազդող գործոններ | - Բացասական վարկային պատմություն - Ոչ արժանահավատ տվյալների տրամադրում - Բիզնեսի անբավարար եկամուտներ, վարկունակություն, վարկարժանություն - Այլ բացասական գործոններ | ||
Վարկային հաշվի քաղվածքների (կրկնօրինակների) տրամադրում՝ ըստ վաղեմության (ներառյալ ԱԱՀ) | - մինչև 30 օր ներառյալ - անվճար - 31-365 օր ներառյալ - 3,000 ՀՀ դրամ - 366 օր և ավել – 5,000 ՀՀ դրամ Նշված վճարները չեն կիրառվում, եթե ՀՀ օրենսդրությամբ նախատեսված է դրանց ստացման անվճար իրավունք |
Փաստաթղթերի տրամադրում | - գործող վարկերի գծով` պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում ամսական մեկ անգամ տեղեկատվության տրամադրում յուրաքանչյուր հաճախորդին (վարկառուին, երաշխավոր/ներ/ին, գրավատու/ներ/ին)՝ անվճար - ամսական մեկից ավելի անգամ տեղեկատվության տրամադրում յուրաքանչյուր տրամադրման համար (վարկառուին, երաշխավոր/ներ/ին, գրավատու/ներ/ին)՝ 3,000 (երեք հազար) ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ)։ |
Հ/Հ | Ծառայություն | Սակագին ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ) |
1․ | Վարկի ցանկացած պայմանի փոփոխություն (միաժամանակ մի քանի պայմանի փոփոխության դեպքում սակագինը գանձվում է մեկ անգամ) | 5,000 |
2․ | Գրավի առարկայի փոփոխություն | 20,000 |
3․ | Գրավի առարկայի նկատմամբ ցանկացած փոփոխության թույլտվության տրամադրում, բացառության գրավի իրավունքի դադարեցման | 15,000 |
4․ | Գրավադրված տրասպորտային միջոցը ՀՀ տարածքից դուրս հանելու թույլտվության տրամադրում | 20,000 |
5․ | Գործող վարկի ընթացքում երաշխավորության դադարեցում, երաշխավորի կամ համավարկառուի փոփոխություն | 10,000 |
6․ | Աուդիտորական հարցման պատասխաան | 10,000 |
Կանխիկ եղանակով | Վճարվում է Կազմակերպության դրամարկղում (հասցե՝ ք․ Երևան, Վարդանանց փող․, 14/2, 34 շին․) | |
Անկանխիկ եղանակով | Բանկային փոխանցում՝ «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ – Հ/Հ 1510070117041100 ՀՀ դրամ «Ֆասթ Բանկ» ՓԲԸ - Հ/Հ 2623085818711001 ՀՀ դրամ *Ծանոթություն Բանկային փոխանցման ժամանակ «Լրացուցիչ» դաշտում մուտքագրել վարկային պայմանագրում նշված Վարկային կոդն ու անուն ազգանունը։ Վճարային տերմինալներ և էլ․ դրամապանակներ՝ EASYPAY վճարային տերմինալների և easywallet էլ․ դրամապանակի միջոցով։ Վարկային կազմակերպությունների ցանկից հարկավոր է ընտրել «ԿՈՒԲ ԿՐԵԴԻՏ»-ը և կատարել մարումը՝ մուտքագրելով վարկային պայմանագրում նշված Վարկային կոդը։ | |
Էջը թարմացվել է 19.05.2026թ.