ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՎ ՍԱԿԱԳՆԵՐ | |||
Վարկի տեսակ | Ձեռնարկատիրական | ||
Վարկի նպատակ | Բիզնեսի զարգացում՝ շրջանառու և/կամ հիմնական միջոցների ձեռքբերում, այլ նպատակներ | ||
Վարկառուի նկատմամբ պահանջներ | - ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որոնք առնվազն 6 ամսվա ընթացքում ունեցել են եկամուտներ ձեռնարկատիրական-բիզնես գործունեությունից - Ա/Ձ-ի դեպքում տարիքը՝ 20-68 տարեկան (հայտ ներկայացնելու պահին) | ||
Վարկի գումար | 400,000 – 2,500,000 | ||
Վարկի արժույթ | ՀՀ դրամ | ||
Վարկի ժամկետ* | 6 - 36 ամիս | ||
Վարկի տարեկան անվանական տոկոսադրույք* | 12.0% | ||
Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույք | 31.96% - 36.63% | ||
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ԱՅՍ ՎԱՐԿԱՏԵՍԱԿՆ ՈՒՆԻ ԲԱՐՁՐ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔ: ՈՒՍՏԻ, ՆԱԽԱՊԵՍ ԴԻՏԱՐԿԵՔ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՌԿԱ ՆՄԱՆԱՏԻՊ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ՎԱՐԿԸ ՄԱՐԵԼՈՒ ՁԵՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ | |||
Հայտի ուսումնասիրության վճար | Չի սահմանվում | ||
Վարկի տրամադրման վճար | Չի սահմանվում | ||
Վարկի սպասարկման վճար* | 1.35%-1.65% | ||
Գանձվում է յուրաքանչյուր ամիս։ Հաշվարկվում է վարկի մնացորդի նկատմամբ։ | |||
Վարկի տրամադրման եղանակ | Անկանխիկ, Վարկի գումարը փոխանցվում է հաճախորդի բանկային կամ քարտային հաշվին | ||
Վարկի մարման եղանակ | - Ամենամսյա, անուիտետային, դադարներով (ճկուն մարման գրաֆիկ) - Կարող է տրամադրվել տարեկան մինչև 3 ամիս արտոնյալ ժամանակաշրջան (վարկի մայր գումարի մարում չի կատարվում) - Այլ մարման եղանակ ՎԿ որոշմամբ | ||
Վարկի ապահովվածություն | Չի սահմանվում | ||
Երաշխավորություն | Կարող է պահանջվել ՎԿ-ի կողմից | ||
Վճարունակության գնահատում | - Վարկային պատմություն - Բիզնեսի ֆինանս-տնտեսական վերլուծություն - Հաճախորդի սոցիալական բնութագիր | ||
Վարկի վաղաժամկետ մարման տույժ | Չի սահմանվում | ||
Տույժեր | Պայմանագրով սահմանված ժամկետներում պարտավորությունները չկատարելու դեպքում վարկառուն պարտավորվում է յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար վճարել ՏՈՒԺԱՆՔ՝ - ժամկետանց մայր գումարի 0,13%-ի չափով, - ժամկետանց տոկոսագումարի 0,13%-ի չափով: Եթե վճարվող գումարը բավարար չէ ժամկետանց բոլոր պարտավորությունների կատարման համար, ապա վճարումը կատարվում է հետևյալ հերթականությամբ՝ - մարվում են վարկատուի այն ծախսերը, որոնք ուղղված են եղել վճարման ենթակա գումարների ստացմանը, - տուժանքները, - սպասարկման վճարները (առկայության դեպքում), - տոկոսագումարները, - մայր գումարը: Վերը նշված հերթականությունը կարող է փոխվել վարկատուի որոշմամբ՝ վարկառուի գրավոր դիմումի հիման վրա: | ||
Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետ | 1 աշխատանքային օր՝ պահանջվող փաստաթղթերի փաթեթը լիարժեք ներկայացնելու դեպքում Հաճախորդը վարկային հայտի վերաբերյալ կայացրած որոշման մասին տեղեկացվում է 1 աշխատանքային օրվա ընթացքում | ||
Վարկը հաճախորդին տրամադրելու ժամկետ | Հայտի վերաբերյալ կայացած որոշումից հետո՝ 1 աշխատանքային օր | ||
Վարկի տրամադրման վայր | Գլխամասային գրասենյակ | ||
Պահանջվող փաստաթղթեր | - Վարկային դիմում - Անձնագիր/նույնականացման քարտ - ՀԾՀ (սոցիալական քարտ) - Անձնական տվյալների մշակման համաձայնություն - Վարկային բյուրո (ԱՔՌԱ) հարցում անելու համաձայնություն - Պետական գրանցման կամ հաշվառման վկայական - Վերջին 6 ամսվա հայտարարագրված շրջանառությունը հաստատող փաստաթղթեր - Ընկերության հայեցողությամբ կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և/կամ տեղեկատվություն - «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ տեղեկատվության տրամադրում Փաստաթղթերը ներկայացվում են առձեռն կամ Ընկերության համաձայնության դեպքում էլեկտրոնային եղանակով՝ Ընկերության կողմից նախապես սահմանած ողջամիտ ժամկետում: | ||
Վարկի տրամադրման դրական որոշման վրա ազդող գործոններ | - Անհրաժեշտ փաստաթղթերի և այլ պայմանների ամբողջական առկայություն - Հաճախորդի դրական վարկային պատմություն - Բիզնեսի բավարար եկամուտներ, վարկունակություն, վարկարժանություն - Արժանահավատ տեղեկություններ - Այլ ընդունելի դրական գործոններ | ||
Վարկի մերժման որոշման վրա ազդող գործոններ | - Բացասական վարկային պատմություն - Ոչ արժանահավատ տվյալների տրամադրում - Բիզնեսի անբավարար եկամուտներ, վարկունակություն, վարկարժանություն - Այլ բացասական գործոններ | ||
Վարկային հաշվի քաղվածքների (կրկնօրինակների) տրամադրում՝ ըստ վաղեմության (ներառյալ ԱԱՀ) | - մինչև 30 օր ներառյալ - անվճար - 31-365 օր ներառյալ - 3,000 ՀՀ դրամ - 366 օր և ավել – 5,000 ՀՀ դրամ Նշված վճարները չեն կիրառվում, եթե ՀՀ օրենսդրությամբ նախատեսված է դրանց ստացման անվճար իրավունք |
Փաստաթղթերի տրամադրում | - գործող վարկերի գծով` պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում ամսական մեկ անգամ տեղեկատվության տրամադրում յուրաքանչյուր հաճախորդին (վարկառուին, երաշխավոր/ներ/ին, գրավատու/ներ/ին)՝ անվճար - ամսական մեկից ավելի անգամ տեղեկատվության տրամադրում յուրաքանչյուր տրամադրման համար (վարկառուին, երաշխավոր/ներ/ին, գրավատու/ներ/ին)՝ 3,000 (երեք հազար) ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ)։ |
Հ/Հ | Ծառայություն | Սակագին ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ) |
1․ | Վարկի ցանկացած պայմանի փոփոխություն (միաժամանակ մի քանի պայմանի փոփոխության դեպքում սակագինը գանձվում է մեկ անգամ) | 5,000 |
2․ | Գրավի առարկայի փոփոխություն | 20,000 |
3․ | Գրավի առարկայի նկատմամբ ցանկացած փոփոխության թույլտվության տրամադրում, բացառության գրավի իրավունքի դադարեցման | 15,000 |
4․ | Գրավադրված տրասպորտային միջոցը ՀՀ տարածքից դուրս հանելու թույլտվության տրամադրում | 20,000 |
5․ | Գործող վարկի ընթացքում երաշխավորության դադարեցում, երաշխավորի կամ համավարկառուի փոփոխություն | 10,000 |
6․ | Աուդիտորական հարցման պատասխաան | 10,000 |
Էջը թարմացվել է 16.01.2026թ.