Ղեկավարներ
Արմեն Տեր-Հակոբյան
Խորհրդի նախագահ
Ծնվել է 1978 թվականի մայիսի 30-ին։
2000թ.-ին ավարտել է Երևանի Ճարտարապետաշինարարական ինստիտուտը։
1999-2013թթ. աշխատել է «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ում, որպես ներքին աուդիտոր, «Ալավերդի» մասնաճյուղի կառավարիչ, «Արարատ» Մասնաճյուղի կառավարիչ, Դիլինգ կետնրոնի տնօրեն, Վարչության նախագահի տեղակալ:
2013–2014թթ. աշխատել է «Արարատբանկ» ԲԲԸ-ում, որպես Վարչության նախագահի խորհրդական:
2017թ.-ից հանդիսանում է «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ-ի համահիմնադիր։
2022 թվականի հուլիսից մինչև 2024թ․ը «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ-ում զբաղեցրել է գործադիր տնօրենի պաշտոնը։
Ներկայումս զբաղեցնում է «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ-ի գանձապետի պաշտոնը։
2025 թվականի նոյեմբերի 28-ից հանդիսանում է «ԿՈՒԲ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի Խորհրդի անդամ և համահիմանդիր։
Արսեն Կատվալյան
Խորհրդի անդամ
Ծնվել է 1977 թվականի մարտի 30-ին։
2001թ․-ին ավարտել է Երևանի Գյուղատնտեսական ակադեմիայի Ֆինանսներ և վարկեր բաժինը։
1998 թվականին աշխատել է ՀՀ կենտրոնական բանկում, որպես Բանկային վերահսկողության դեպարտամենտի տեսչական վերահսկողության վարչության պայմանագրային մասնագետ։
1999-2000թթ․ ընթացքում աշխատել է «Միավորված բանկ» ՓԲԸ-ում, որպես Ներքին վերահսկողության (աուդիտի) վարչության մասնագետ, այնուհետև՝ տարածքային ստորաբաժանումների վերահսկողության բաժնի պետ։
2005-2010 թթ․ ընթացքում աշխատել է «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ում համապատասխանաբար, որպես ներքին աուդիտի վարչության մասնագետ, բանկի վերստուգիչ, ներքին աուդիտի վարչության գլխավոր մասնագետ, «Խորհրդային» մասնաճյուղի կառավարիչ, «Արաբկիր» մասնաճյուղի կառավարիչ, Վարչության նախագահի տեղակալ։
2010-2012թթ․ ընթացքում աշխատել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում, որպես Տնօրինության անդամ, տարածքային ստորաբաժանումների կառավարման բաժնի ղեկավար։
2012-2016թթ․ ընթացքում զբազեցրել է «Կիլիկիա» ՈՒՎԿ ՍՊԸ-ի խորհրդի նախագահի և գործադիր տնօրենի պաշտոնները։
2022 թվականի հունիսից մինչև 2026 թվականի հունվարը զբաղեցրել է «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ գործադիր տնօրենի տեղակալ – ֆինանսական տնօրենի պաշտոնը։
2026 թվականի հունվարից հանդիսանում է «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ-ի Խորհրդի անդամ։
2025 թվականի նոյեմբերի 28-ից հանդիսանում է «ԿՈՒԲ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի Խորհրդի անդամ։
Միքայել Մարգարյան
Խորհրդի անդամ
Ծնվել է 1987 թվականի հունվարի 16-ին։
2006թ․-ին ավարտել է Երևանի պետական համալսարանը, այնուհետև 2011թ․-ին՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։
2012-2013թթ․ ընթացքում աշխատել է «ԱԿԲԱ բանկ» ԲԲԸ-ում, որպես քարտային կենտրոնի մասնագետ։
2013-2018թթ․ ընթացքում աշխատել է «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ում, որպես քարտային մարքեթինգի բաժնի պետ, հաճախորդների ներգրավման բաժնի պետ, բիզնես զարգացման վարչության պետ։
2018-2022թթ․ ընթացքում աշխատել է «Դայմենշն» ներդրումային ընկերությունում, որպես գլխավոր տնօրեն։
2022-2024թթ․ հանդիսացել է «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ – կորպորատիվ ծառայությունների տնօրեն։
Ներկայումս, «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ-ում հանդիսանում է Գլխավոր տնօրեն - Տնօրինության նախագահ։
2025 թվականի նոյեմբերի 28-ից հանդիսանում է «ԿՈՒԲ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի Խորհրդի անդամ։
Հայկ Մկրտչյան
Գործադիր տնօրեն
Ծնվել է 1973 թվականի ապրիլի 18-ին։
1995 թվականին ավարտել է Հայաստանի Պետական Ճարտարաագիտական Համալսարանի Մեքենաշինական ֆակուլտետը և ստացել է ինժեներ-տնտեսագետի որակավորում։ Այնուհետև ավարտել է նույն համալսարանի մագիստրատուրան և ասպիրանտուրան, և ստացել է ինժեներ հետազոտողի կոչում։
1996 թվականից սկսել է աշխատանքային փորձը ՀՀ կենտրոնական բանկում։
1997-1999թթ․ աշխատել է «ԼԵՆԴԲԱՆԿ» ՓԲԸ-ում, որպես երկարաժամկետ առևտրային վարկերի բաժնի ղեկավար։
1999 թվականի ընթացքում աշխատել է «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի ներքին աուդիտի վարչությունում, որպես ավագ աուդիտոր։
1999-2011թթ․ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ում զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ։
2011-2013թթ․ աշխատել է «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ում, որպես բիզնեսի զարգացման տնօրեն։
2013-2017թթ․ ստանձնել է «ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ-բիզնեսի զարգացման գծով տնօրենի պաշտոնը։
2017-2023թթ․ աշխատել է «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ում, որպես պրոդուկտների մշակման և մեթոդոլոգիայի դեպարտամենտի ղեկավար։
2023-2025թթ․ հանդիսացել է «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ի պրոդուկտների մշակման դեպարտամենտի ղեկավարը։
ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 28.11.2025թ.-ի Թիվ 1/440 Ա որոշմամբ ստանձնել է «ԿՈՒԲ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գործադիր տնօրենի պաշտոնը։
Գայանե Մալխասյան
Գլխավոր հաշվապահ
Ծնվել է 1964թ․–ի նոյեմբերի 23-ին:
1981-1985թթ․-ին սովորել է Երևանի Ժողովրդական տնտեսագիտական ինստիտուտի ֆինանսա-հաշվային ֆակուլտետում:
1985-1988թթ․ աշխատել է ՀՀ Կենտրոնական Բանկի ընդհանուր հաշվետվության և ներբանկային գործառնության բաժնում, որպես մասնագետ:
1988-1991թթ․-ին աշխատել է «Հայպետառբանկ»-ում, որպես ներքին հաշվապահության բաժնի առաջատար մասնագետ:
1991թ․-ից աշխատել է «Հայէկոնոբանկ» ՓԲԸ–ում, որպես հաշվապհական հաշվառման և հաշվետվությունների վարչության ներքին հաշվապահության բաժնի գլխավոր տնտեսագետ:
Այնուհետ 1993թ․-ից աշխատել է «Հայէկոնոբանկ» ՓԲԸ –ում, որպես քաղաքային վարչության գլխավոր հաշվապահի տեղակալ:
1996-1998թթ․-ին զբաղեցրել է «Հայէկոնոբանկ» ՓԲԸ –ի քաղաքային վարչության գլխավոր հաշվապահի պաշտոնը:
1998թ․-ից աշխատել է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ում, որպես հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների վարչության ներքին հաշվապահության բաժնի պետ – գլխավոր հաշվապահի տեղակալ:
2007-2010թթ․-ին «Անելիք Բանկ» ՓԲԸ-ում զբաղեցրել է հաճախորդների սպասարկման դեպարտամենտի պետի պաշտոնը:
2010-2013թթ․-ին աշխատել է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ում, որպես հաճախորդների սպասարկման վարչության պետ: