ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՎ ՍԱԿԱԳՆԵՐ | |||
Վարկի տեսակ | Սպառողական գրավով | ||
Վարկի նպատակ | Անձնական կարիքների ֆինանսավորում | ||
Վարկառուի նկատմամբ պահանջներ | - ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձ - Տարիքը՝ 20-68 տարեկան (հայտ ներկայացնելու պահին) - Կայուն եկամտի առկայություն (եկամտի հիմնավրումը պարտադիր չէ) - Հաճախորդը պետք է գործի իր անունից և իր օգտին, արգելվում է վարկ վերցնել հօգուտ երրորդ անձի | ||
Վարկի գումար | 5,000,000 – 50,000,000 | ||
Վարկի արժույթ | ՀՀ դրամ | ||
Վարկի ժամկետ* | 12 - 60 ամիս | ||
Վարկի տարեկան անվանական տոկոսադրույք* | 16․9% | ||
Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույք | 18.2% - 19.3% | ||
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ԱՅՍ ՎԱՐԿԱՏԵՍԱԿՆ ՈՒՆԻ ԲԱՐՁՐ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔ: ՈՒՍՏԻ, ՆԱԽԱՊԵՍ ԴԻՏԱՐԿԵՔ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՌԿԱ ՆՄԱՆԱՏԻՊ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ՎԱՐԿԸ ՄԱՐԵԼՈՒ ՁԵՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ | |||
Հայտի ուսումնասիրության վճար | Չի սահմանվում | ||
Վարկի տրամադրման վճար | 0․5%՝ եթե չի վերավարկավորում հաճախորդի գործող վարկը 0%՝ եթե վերավարկավորում է հաճախորդի գործող վարկը | ||
Վարկի սպասարկման վճար* | Չի սահմանվում | ||
Վարկի տրամադրման եղանակ | Անկանխիկ, Վարկի գումարը փոխանցվում է հաճախորդի բանկային կամ քարտային հաշվին | ||
Վարկի մարման եղանակ | - Ամենամսյա, անուիտետային, - Կարող է տրամադրվել տարեկան մինչև 3 ամիս արտոնյալ ժամանակաշրջան (վարկի մայր գումարի մարում չի կատարվում), - Այլ մարման եղանակ ՎԿ որոշմամբ | ||
Վարկի ապահովվածություն | - Հասարակական տարածք, առանձնատուն, բնակելի տուն, բնակարան - Նախընտրելի բնակավայրերի ցանկ՝ Երևան, Գյումրի, Վանաձոր, Արտաշատ, Արմավիր, Աշտարակ, Արարատ, Էջմիածին, Պռոշյան, Արգավանդ, Քասախ, Վեդի, Թաիրով, Փարաքար, Հրազդան, Առինջ, Դիլիջան, Աբովյան, Զովունի, Ձորաղբյուր, Ծաղկաձոր,Պտղնի, Ջրվեժ, Քանաքեռավան | ||
Վարկ/Գրավ հարաբերակցություն (LTV) | Վարկի առավելագույն գումարը կարող է կազմել՝ անկախ գնահատող կազմակերպության կողմից գնահատված անշարժ գույքի շուկայական արժեքի մինչև 80%-ը։ | ||
Երաշխավորություն | Վարկային Կոմիտեի որոշմամբ | ||
Վարկի վաղաժամկետ մարման տույժ | - Մինչև 15․0 մլն․ ՀՀ դրամ վարկի գումարի դեպքում՝ Չի սահմանվում - 15․0 մլն․ ՀՀ դրամ վարկի գումարը գերազանցելու դեպքում՝ Վարկառուն պարտավորվում է վճարել տույժ պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո առաջին 36 (երեսունվեց) ամսվա ընթացքում կատարված վաղաժամկետ մասնակի մարման համար։ Տուգանքը գանձվում է միայն այն գումարի նկատմամբ, որը գերազանցում է ընթացիկ և հաջորդ ամսվա համար մարման ժամանակացույցով սահմանված պարտադիր մայր գումարների հանրագումարը և կազմում է գերազանցող գումարի 0-2% (երկու տոկոս): Վարկի վաղաժամկետ մարման տույժի չափը որոշվում է վարկային կոմիտեյի որոշմաբ։ | ||
Տույժեր | Պայմանագրով սահմանված ժամկետներում պարտավորությունները չկատարելու դեպքում վարկառուն պարտավորվում է յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար վճարել ՏՈՒԺԱՆՔ՝ - ժամկետանց մայր գումարի 0,13%-ի չափով, - ժամկետանց տոկոսագումարի 0,13%-ի չափով: Եթե վճարվող գումարը բավարար չէ ժամկետանց բոլոր պարտավորությունների կատարման համար, ապա վճարումը կատարվում է հետևյալ հերթականությամբ՝ - մարվում են վարկատուի այն ծախսերը, որոնք ուղղված են եղել վճարման ենթակա գումարների ստացմանը, - տուժանքները, - սպասարկման վճարները (առկայության դեպքում), - տոկոսագումարները, - մայր գումարը: Վերը նշված հերթականությունը կարող է փոխվել վարկատուի որոշմամբ՝ վարկառուի գրավոր դիմումի հիման վրա: | ||
Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետ | 1 աշխատանքային օր՝ պահանջվող փաստաթղթերի փաթեթը լիարժեք ներկայացնելու դեպքում Հաճախորդը վարկային հայտի վերաբերյալ կայացրած որոշման մասին տեղեկացվում է 1 աշխատանքային օրվա ընթացքում | ||
Վարկը հաճախորդին տրամադրելու ժամկետ | Գրավի պետական գրանցումից հետո՝ 1 աշխատանքային օր | ||
Վարկային հայտի վարկային կոմիտեի դրական որոշման վավերականության ժամկետ | 15 աշխատանքային օր | ||
Վարկի տրամադրման վայր | Գլխամասային գրասենյակ | ||
Պահանջվող փաստաթղթեր | Մինչև ՎԿ-ին ներկայացնելը՝ - Վարկային դիմում - Անձնագիր/նույնականացման քարտ - ՀԾՀ (սոցիալական քարտ) - Գույքի բոլոր սեփականատերերի անձնագրեր, անչափահասների համար ծննդյան վկայականներ (պատճեներ) - Գրավադրվող գույքի սեփականության վկայական - Գրավադրվող անշարժ գույքի ծագման հիմքեր - Անձնական տվյալների մշակման համաձայնություն - Վարկային բյուրո (ԱՔՌԱ) հարցում անելու համաձայնություն - Ընկերության հայեցողությամբ կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և/կամ տեղեկատվություն - «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ տեղեկատվության տրամադրում ՎԿ-ի դրական որոշման դեպքում՝ - Միասնական տեղեկանք սահմանափակումների վերաբերյալ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի ռեգիստրի պետական կոմիտեից - Եթե գրավադրվող գույքի սեփականատերը (երը) ամուսնացած է` - Ամուսնու կամ կնոջ անձնագիր, - Ամուսնության վկայական, - Ամուսնու կամ կնոջ համաձայնությունը գուքը գրավադրելու վերաբերյալ: Փաստաթղթերը ներկայացվում են առձեռն կամ Ընկերության համաձայնության դեպքում էլեկտրոնային եղանակով՝ Ընկերության կողմից նախապես սահմանած ողջամիտ ժամկետում: | ||
Վարկի տրամադրման դրական որոշման վրա ազդող գործոններ | - Անհրաժեշտ փաստաթղթերի և այլ պայմանների ամբողջական առկայություն - Հաճախորդի դրական վարկային պատմություն - Հաճախորդի բավարար եկամուտներ, վարկունակություն, վարկարժանություն - Արժանահավատ տեղեկություններ - Այլ ընդունելի դրական գործոններ | ||
Վարկի մերժման որոշման վրա ազդող գործոններ | - Բացասական վարկային պատմություն - Ոչ արժանահավատ տվյալների տրամադրում - Հաճախորդի անբավարար եկամուտներ, վարկունակություն, վարկարժանություն - Ընկերության համար անընդունելի գրավի առարկա - Այլ բացասական գործոններ | ||
Վարկային հաշվի քաղվածքների (կրկնօրինակների) տրամադրում՝ ըստ վաղեմության (ներառյալ ԱԱՀ) | - մինչև 30 օր ներառյալ - անվճար - 31-365 օր ներառյալ - 3,000 ՀՀ դրամ - 366 օր և ավել – 5,000 ՀՀ դրամ Նշված վճարները չեն կիրառվում, եթե ՀՀ օրենսդրությամբ նախատեսված է դրանց ստացման անվճար իրավունք |
Փաստաթղթերի տրամադրում | - գործող վարկերի գծով` պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում ամսական մեկ անգամ տեղեկատվության տրամադրում յուրաքանչյուր հաճախորդին (վարկառուին, երաշխավոր/ներ/ին, գրավատու/ներ/ին)՝ անվճար - ամսական մեկից ավելի անգամ տեղեկատվության տրամադրում յուրաքանչյուր տրամադրման համար (վարկառուին, երաշխավոր/ներ/ին, գրավատու/ներ/ին)՝ 3,000 (երեք հազար) ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ)։ |
Հ/Հ | Ծառայություն | Սակագին ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ) |
1․ | Վարկի ցանկացած պայմանի փոփոխություն (միաժամանակ մի քանի պայմանի փոփոխության դեպքում սակագինը գանձվում է մեկ անգամ) | 5,000 |
2․ | Գրավի առարկայի փոփոխություն | 20,000 |
3․ | Գրավի առարկայի նկատմամբ ցանկացած փոփոխության թույլտվության տրամադրում, բացառության գրավի իրավունքի դադարեցման | 15,000 |
4․ | Գրավադրված տրասպորտային միջոցը ՀՀ տարածքից դուրս հանելու թույլտվության տրամադրում | 20,000 |
5․ | Գործող վարկի ընթացքում երաշխավորության դադարեցում, երաշխավորի կամ համավարկառուի փոփոխություն | 10,000 |
6․ | Աուդիտորական հարցման պատասխաան | 10,000 |
Էջը թարմացվել է 16.01.2026թ.