• Տարեկան տոկոսադրույք
    12,5% - 21,5%

  • Փաստացի տոկոսադրույք
    27,3% - 44,8%
  • Վարկի գումար
    1,000,000 - 15,000,000 ՀՀ դրամ
  • Վարկի ժամկետ
    12 - 60 ամիս
Տրամադրման պայմաններ և սակագներ

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՎ ՍԱԿԱԳՆԵՐ

Վարկի տեսակ

Սպառողական գրավով

Վարկի նպատակ

Անձնական կարիքների ֆինանսավորում

Վարկառուի նկատմամբ պահանջներ

- ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձ

- Տարիքը՝ 20-68 տարեկան (հայտ ներկայացնելու պահին)

- Կայուն եկամտի առկայություն, առնվազն նախորդ 6 ամսվա ընթացքում

- Հաճախորդը պետք է գործի իր անունից և իր օգտին, արգելվում է վարկ վերցնել հօգուտ երրորդ անձի

Վարկառուի եկամտի հիմնավորվածություն

Հիմնավորված եկամտով

Առանց հիմնավորված եկամտի

Վարկի գումար

1,000,000 – 15,000,000

Վարկի արժույթ

ՀՀ դրամ

Վարկի ժամկետ*

12 - 60 ամիս

Վարկի տարեկան անվանական տոկոսադրույք*

12.5% - 20․5%

13.0% - 21․5%

Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույք

27.31% - 40.11%

30.95% - 44.80%

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ԱՅՍ ՎԱՐԿԱՏԵՍԱԿՆ ՈՒՆԻ ԲԱՐՁՐ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔ: ՈՒՍՏԻ, ՆԱԽԱՊԵՍ ԴԻՏԱՐԿԵՔ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՌԿԱ ՆՄԱՆԱՏԻՊ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ՎԱՐԿԸ ՄԱՐԵԼՈՒ ՁԵՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հայտի ուսումնասիրության վճար

10,000 ՀՀ դրամ

Վարկի տրամադրման վճար

Չի սահմանվում

Վարկի սպասարկման վճար*

1.0%

1.0%-1.2%

Գանձվում է յուրաքանչյուր ամիս։

Հաշվարկվում է վարկի մնացորդի նկատմամբ։

Վարկի տրամադրման եղանակ

Անկանխիկ,

Վարկի գումարը փոխանցվում է հաճախորդի բանկային կամ քարտային հաշվին

Վարկի մարման եղանակ

- Ամենամսյա, անուիտետային,

- Կարող է տրամադրվել տարեկան մինչև 3 ամիս արտոնյալ ժամանակաշրջան (վարկի մայր գումարի մարում չի կատարվում),

- Այլ մարման եղանակ ՎԿ որոշմամբ

Վարկի ապահովվածություն

- Հասարակական տարածք, առանձնատուն, բնակելի տուն, բնակարան

- Նախընտրելի բնակավայրերի ցանկ՝

Երևան, Գյումրի, Վանաձոր, Արտաշատ, Արմավիր, Աշտարակ, Արարատ, Էջնիածին, Պռոշյան, Արգավանդ, Քասախ, Վեդի, Թաիրով, Փարաքար, Հրազդան, Առինջ, Դիլիջան, Աբովյան, Զովունի, Ձորաղբյուր, Ծաղկաձոր,Պտղնի, Ջրվեժ, Քանաքեռավան

Վարկ/Գրավ հարաբերակցություն (LTV)

Վարկի առավելագույն գումարը կարող է կազմել՝ անկախ գնահատող կազմակերպության կողմից գնահատված անշարժ գույքի շուկայական արժեքի մինչև 80%-ը։

Երաշխավորություն

Վարկային Կոմիտեի որոշմամբ

Վարկի վաղաժամկետ մարման տույժ

Չի սահմանվում

Տույժեր

Պայմանագրով սահմանված ժամկետներում պարտավորությունները չկատարելու դեպքում վարկառուն պարտավորվում է յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար վճարել ՏՈՒԺԱՆՔ՝

- ժամկետանց մայր գումարի 0,13%-ի չափով,

- ժամկետանց տոկոսագումարի 0,13%-ի չափով:

Եթե վճարվող գումարը բավարար չէ ժամկետանց բոլոր պարտավորությունների կատարման համար, ապա վճարումը կատարվում է հետևյալ հերթականությամբ՝

- մարվում են վարկատուի այն ծախսերը, որոնք ուղղված են եղել վճարման ենթակա գումարների ստացմանը,

- տուժանքները,

- սպասարկման վճարները (առկայության դեպքում),

- տոկոսագումարները,

- մայր գումարը:

Վերը նշված հերթականությունը կարող է փոխվել վարկատուի որոշմամբ՝ վարկառուի գրավոր դիմումի հիման վրա:

Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետ

1 աշխատանքային օր՝ պահանջվող փաստաթղթերի փաթեթը լիարժեք ներկայացնելու դեպքում

Հաճախորդը վարկային հայտի վերաբերյալ կայացրած որոշման մասին տեղեկացվում է 1 աշխատանքային օրվա ընթացքում

Վարկը հաճախորդին տրամադրելու ժամկետ

Գրավի պետական գրանցումից հետո՝ 1 աշխատանքային օր

Վարկի տրամադրման վայր

Գլխամասային գրասենյակ

Պահանջվող փաստաթղթեր

Մինչև ՎԿ-ին ներկայացնելը՝

- Վարկային դիմում

- Անձնագիր/նույնականացման քարտ

- ՀԾՀ (սոցիալական քարտ)

Վարկի տրամադրման դրական որոշման վրա ազդող գործոններ

- Անհրաժեշտ փաստաթղթերի և այլ պայմանների ամբողջական առկայություն

- Հաճախորդի դրական վարկային պատմություն

- Հաճախորդի բավարար եկամուտներ, վարկունակություն, վարկարժանություն

- Արժանահավատ տեղեկություններ

- Այլ ընդունելի դրական գործոններ

Վարկի մերժման որոշման վրա ազդող գործոններ

- Բացասական վարկային պատմություն

- Ոչ արժանահավատ տվյալների տրամադրում

- Հաճախորդի անբավարար եկամուտներ, վարկունակություն, վարկարժանություն

- Ընկերության համար անընդունելի գրավի առարկա

- Այլ բացասական գործոններ

* Տոկոսադրույքը, սպասարկման վճարը ու ժամկետը որոշվում են անհատապես՝ ելնելով հաճախորդի վարկային պատմությունից ու վճարունակությունից:
Փաստացի տոկոսադրույք
Ամսական հավասարաչափ (անուիտետային) մարումներով գրաֆիկի դեպքում, վարկի մարումները հաշվարկվում են հետևյալ բանաձևի համաձայն.

R=P x r / (1–1/(1 +r)n), որտեղ`
R - Վարկի ամսական վճարումն է:
P - Վարկի գումարն է:
n - Վարկի ամբողջ ժամանակահատվածի համար վարկային վճարումների ընդհանուր թիվն է (ամիսների քանակը):
r – Վարկի ամսական տոկոսադրույքը, որը հավասար է Վարկի տրամադրման պահին Պայմանագրով սահմանված տարեկան տոկոսադրույքի 1/12 մասին:

Ամսական վճարումների կազմում Վարկի պարտքի հաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևի հաշվարկմամբ.
Pt = R x ((1-1/(1+r)n ) / r, որտեղ՝
Pt - Վարկի փաստացի մնացորդն է t ժամանակահատվածի վերջում:
R - Վարկի ամսական վճարումն է:
t - Վճարումների քանակն է, որոնք պետք է կատարվեն մինչև Վարկի օգտագործման ժամկետի ավարտը (ամիսների քանակը):
r – Վարկի ամսական տոկոսադրույքն է, որը հավասար է Վարկի տրամադրման պահին Պայմանագրով  սահմանված տարեկան տոկոսադրույքի 1/12 մասին:

Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկվում է՝ հիմք ընդունելով հետևյալ բանաձևը.
որտեղ՝
i - տարեկան փաստացի տոկոսադրույքը (APR).
A - կրեդիտի գումարը /կրեդիտավորողի կողմից սպառողին տրամադրված կրեդիտի սկզբնական գումարը/
n – կրեդիտի մարմանն ուղղված վճարի թիվը
N - կրեդիտի մարմանն ուղղված վերջին վճարի թիվը
Kn - կրեդիտի մարմանն ուղղված n-րդ վճարի գումարը
Dn – կրեդիտի տրամադրման օրից մինչև կրեդիտի մարմանն ուղղված n-րդ վճարի կատարման օրն ընկած ժամանակահատվածը` արտահայտված օրերի թվով
i – տարեկան փաստացի տոկոսադրույքը, որը կարող է հաշվարկվել, եթե հավասարման մյուս տվյալները հայտնի են կրեդիտավորման պայմանագրից կամ այլ կերպ:

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման օրինակ
1) Անգրավ սպառողական վարկի օրինակ.
- Տրամադրվող գումար՝ 500,000 ՀՀ դրամ
- Անվանական տարեկան տոկոսադրույք՝ 12․5%՝ հաշվարկված վարկի նվազող մնացորդի վրա
- Ամսական սպասարկման վճար՝ 2․0%՝ հաշվարկված վարկի նվազող մնացորդի վրա
- Մարման ժամկետ՝ 12 ամիս
- Մարումներ՝ ամենամսյա հավասարաչափ մարումներ (անուիտետային)
- Հաճախորդի կողմից կատարվող այլ վճարումներ չկան։

Վերը նշված վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքի մեծությունը կկազմի 42․83%:

2) Երաշխավորությամբ ապահովված վարկի օրինակ.
- Տրամադրվող գումար՝ 1,000,000 ՀՀ դրամ
- Անվանական տարեկան տոկոսադրույք՝ 20․5%՝ հաշվարկված վարկի նվազող մնացորդի վրա
- Ամսական սպասարկման վճար՝ 1․8%՝ հաշվարկված վարկի նվազող մնացորդի վրա
- Մարման ժամկետ՝ 30 ամիս
- Մարումներ՝ ամենամսյա հավասարաչափ մարումներ (անուիտետային)
- Հաճախորդի կողմից կատարվող այլ վճարումներ՝
  • Վարկային հաշվի միանվագ սպասարկման վճար վարկի ստացման պահին /վարկի գումարի մեկ տոկոս/ - 10,000 դրամ։
Վերը նշված վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքի մեծությունը կկազմի 52․34%:

3) Ավտոմեքենայի ձեռք բերման նպատակով վարկի օրինակ.
- Տրամադրվող գումար՝ 2,000,000 ՀՀ դրամ
- Անվանական տարեկան տոկոսադրույք՝ 24%՝ հաշվարկված վարկի նվազող մնացորդի վրա
- Մարման ժամկետ՝ 24 ամիս
- Մարումներ՝ ամենամսյա հավասարաչափ մարումներ (անուիտետային)
- Հաճախորդի կողմից կատարվող այլ վճարումներ՝
  • Ավտոմեքենայի գնահատման միանվագ վճար` 10,000 դրամ,
  • Գրավի նոտարական միանվագ վճար` 13,000 դրամ,
  • Ոստիկանության միանվագ վճար` 5,000 դրամ,
  • Վարկային հաշվի միանվագ սպասարկման վճար վարկի ստացման պահին /վարկի գումարի երկու տոկոս/ - 40,000 դրամ
  • Ապահովագրական տարեկան վճար՝ վարկի մնացորդի 2.5%-ի չափով
Վերը նշված վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքի մեծությունը կկազմի 36․52%:

4) Անշարժ գույքի գրավադրմամբ վարկի օրինակ.
- Տրամադրվող գումար՝ 5,000,000 ՀՀ դրամ
- Անվանական տարեկան տոկոսադրույք՝ 20%՝ հաշվարկված վարկի նվազող մնացորդի վրա
- Մարման ժամկետ՝ 60 ամիս
- Մարումներ՝ ամենամսյա հավասարաչափ մարումներ (անուիտետային)
- Հաճախորդի կողմից կատարվող այլ վճարումներ՝
  • Անշարժ գույքի գնահատման միանվագ վճար` 15,000 դրամ,
  • Սահմանափակումների վերաբերյալ տեղեկանքի վճար` 10,000 դրամ,
  • Գրավի պայմանագրի նոտարական վավերացման միանվագ վճար` 15,000 դրամ,
  • Գրավի գրանցման վճար` 27,000 դրամ
  • Վարկային հաշվի միանվագ սպասարկման վճար վարկի ստացման պահին /վարկի գումարի մեկ տոկոս/ - 50,000 դրամ
Վերը նշված վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքի մեծությունը կկազմի 23․22%:
Տեղեկատվություն վարկային պատմության և սքորի վերաբերյալ
Պարտավորությունների չկատարման բացասական հետևանքներ
Վարկի մայր գումարը ժամկետանց դառնալու դեպքում մայր գումարի ժամկետանց մասի նկատմամբ դադարում է գործել պայմանագրով նախատեսված անվանական տոկոսադրույքը և կիրառվում ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված՝ տվյալ պահին գործող բանկային տոկոսի հաշվարկային դրույքը:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ` ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵՎ ԴՈՒՔ ԿԱՐՈՂ ԵՔ ԶՐԿՎԵԼ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ 3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ` ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԳՐԱՎԻ ՀԱՇՎԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՉՄԱՐՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՆԱՑԱԾ ՄԱՍԻ ՄԱՐՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԱՅԼ ԳՈՒՅՔԵՐԻ ՀԱՇՎԻՆ:
Այլ դրույթներ
1. Ընկերությունը, նախքան վարկային պայմանագրի կնքումը հաճախորդին է տրամադրում վարկի էական պայմանների անհատական թերթիկ, որում ներկայացված են հաճախորդին տրամադրվելիք վարկի անհատական պայմանները։

2. Հաճախորդն իրավունք ունի առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծելու վարկային պայմանագիրը՝ դրա կնքմանը հաջորդող 7 (յոթ) աշխատանքային օրվա ընթացքում (մտածելու ժամանակ)՝ վերադարձնելով իր ստացած վարկի գումարն ամբողջությամբ և վճարելով տոկոսներ, որոնք հաշվարկվում են պայմանագրով նախատեսված տարեկան փաստացի տոկոսադրույքին համապատասխան։

3. Վաղաժամկետ մարման դեպքում համամասնորեն նվազեցվում է վարկառուի վարկավորման ընդհանուր ծախսը։

4. Հաճախորդը իրավունք ունի վարկային պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու)՝ անկախ այն հանգամանքից, թե նման իրավունք վարկային պայմանագրով նախատեսված է, թե ոչ։

5. Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա։ Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է վարկի փաստացի մնացորդի նկատմամբ։

6. Վարկը հաճախորդին տրամադրվում է վարկային պայմանագրի ստորագրումից հետո առավելագույնը 1 աշխատանքային օրվա ընթացքում։ Այն դեպքում, երբ Վարկային պարտավորությունների կատարումն ապահովված է գրավով, որի վերաբերյալ իրավուքները ենթակա են պետական գրանցման, ապա վարկը հաճախորդին տրամադրվում է Ընկերության գրավի իրավունքի պետական գրանցումից հետո առավելագույնը 2 աշխատանքային օրվա ընթացքում։ Վարկը ստանալու համար հաճախորդը ներկայացնում է իր բանկային/քարտային հաշվեհամարը պարունակող քաղվածք/տեղեկանք։

7. Ընկերությունը վարկի տրամադրման վերաբերյալ կայացրած որոշման մասին հաճախորդին կարող է տեղեկացնել ընկերության տարածքում, հեռախոսազանգի կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

8. Վարկի տրամադրման համար նախատեսված օրը վարկի գումարը փոխանցվում է հաճախորդի բանկային/քարտային հաշվին:

9. Յուրաքանչյուր վարկի տրամադրումից հետո այդ վարկի մասին ամբողջական տեղեկատվությունը Ընկերությունը առավելագույնը 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է վարկային բյուրո, իսկ վարկի գործողության ամբողջ ընթացքում պարբերաբար թարմացվում է վարկի վերաբերյալ ընթացիկ տեղեկատվությունը։ Վարկային բյուրո ներկայացվող տեղեկատվությունը ներառում է վարկի էական պայմանները, այդ թվում տրամադրված և մարված գումարները, տրամադրման և մարման ժամկետները, տոկոսադրույքը, ինչպես նաև ռիսկի դասը, ժամկետանց օրերը և այլն:

10. Հաճախորդն իրավունք ունի Ընկերության հետ հաղորդակցվել իր նախընտրած եղանակով՝ էլ․ փոստ կամ փոստային կապ։ Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է։ Այն հասանելի է շուրջօրյա ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն։

11. Ֆիզիկակական անձանց առաջարկվող վարկատեսակների համեմատության և ամենահարմար տարբերակի ընտրության համար կարող եք այցելել «Ձեր ֆինանսական տեղեկատուն» էլեկտրոնային հարթակը՝ www.fininfo.am հասցեով:

«Ձեր ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և հաճախորդին ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:

12. Կողմերի միջև վեճերը կարող են լուծվել դատական կարգով, ՀՀ տարածքում գործող արբիտրաժների միջոցով կամ ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով («Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով)
հասցե՝ 0010 ք․ Երևան, Մ․Խորենացու փող․ 15 «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն 7-րդ հարկ,
էլ․ փոստ՝ info@fsm․am,
հեռախոս՝ +374 60 70 11 11,
ֆաքս՝ +374 10 58 24 21։

Ընդ որում, «ԿՈՒԲ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն չի հրաժարվել ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից: Դա նշանակում է, որ «ԿՈՒԲ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն կարող է որոշ դեպքերում դատական կարգով վիճարկել ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից «ԿՈՒԲ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի դեմ կայացված որոշումները։

13. Ընկերությունում վարկային պարտավորությունների գծով լրացուցիչ տեղեկատվության (քաղվածք, տեղեկանք և այլն) տրամադրման դեպքում կիրառվում են հետևյալ սակագները՝

Վարկային հաշվի քաղվածքների (կրկնօրինակների) տրամադրում՝ ըստ վաղեմության (ներառյալ ԱԱՀ)

- մինչև 30 օր ներառյալ - անվճար

- 31-365 օր ներառյալ - 3,000 ՀՀ դրամ

- 366 օր և ավել – 5,000 ՀՀ դրամ

Նշված վճարները չեն կիրառվում, եթե ՀՀ օրենսդրությամբ նախատեսված է դրանց ստացման անվճար իրավունք

Փաստաթղթերի տրամադրում

- գործող վարկերի գծով` պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում ամսական մեկ անգամ տեղեկատվության տրամադրում յուրաքանչյուր հաճախորդին (վարկառուին, երաշխավոր/ներ/ին, գրավատու/ներ/ին)՝ անվճար

- ամսական մեկից ավելի անգամ տեղեկատվության տրամադրում յուրաքանչյուր տրամադրման համար (վարկառուին, երաշխավոր/ներ/ին, գրավատու/ներ/ին)՝ 3,000 (երեք հազար) ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ)։

Հավելյալ սակագներ

Հ/Հ

Ծառայություն

Սակագին

ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ)

1․

Վարկի ցանկացած պայմանի փոփոխություն

(միաժամանակ մի քանի պայմանի փոփոխության դեպքում սակագինը գանձվում է մեկ անգամ)

5,000

2․

Գրավի առարկայի փոփոխություն

20,000

3․

Գրավի առարկայի նկատմամբ ցանկացած փոփոխության թույլտվության տրամադրում, բացառության գրավի իրավունքի դադարեցման

15,000

4․

Գրավադրված տրասպորտային միջոցը ՀՀ տարածքից դուրս հանելու թույլտվության տրամադրում

20,000

5․

Գործող վարկի ընթացքում երաշխավորության դադարեցում, երաշխավորի կամ համավարկառուի փոփոխություն

10,000

6․

Աուդիտորական հարցման պատասխաան

10,000


Նշված սակագները կարող են փոխվել կամ չգանձվել տվյալ վարկը հաստատող իրավասու մարմնի որոշմամբ։

Վերը նշված ծառայությունների սակագինը չի գանձվում մահացած հաճախորդների (այդ թվում երաշխավորների) պարտավորությունների դիմաց։

Վերը նշված ծառայությունների սակագինը չի գանձվում Ընկերության աշխատակիցների, այդ թվում աշխատանքից ազատված աշխատակիցների պարտավորությունների դիմաց։

Միաժամանակ մի քանի գործարք կատարելու դեպքում (օրինակ՝ վարկի պայմանների փոփոխություն և տրանսպորտային միջոց գրավի առարկայի փոփոխություն) գանձվում է գործարքների համար սահմանված առավելագույն սակագինը, եթե իրավասու մարմնի կողմից այլ պահանջ չի սահմանվում։
Կարևոր տեղեկություններ
Վարկերի մարումները կարող են կատարվել ինչպես կանխիկ` Ընկերության դրամարկղում, այնպես էլ անկանխիկ` փոխանցելով Ընկերության բանկային հաշվեհամարին, այդ թվում վճարային տերմինալների միջոցով:

Բոլոր վարկատեսակների համար տոկոսները հաշվարկվում են օրական` փաստացի մնացորդի նկատմամբ: Հաշվարկված տոկոսագումարները և մայր գումարը առանց որևէ սահմանափակման կարող են վճարվել ժամկետից շուտ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.
  1. ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ այստեղ:
  2. ԱՐՏԱՐԺՈՒՅԹՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ ՎԱՐԿԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԻ ՎՐԱ:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՐ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ 3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ` ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ։

Այլ մանրամասների, առաջարկությունների կամ դժգոհությունների համար կարող եք զանգահարել, գրել էլեկտրոնային հասցեին կամ այցելել «ԿՈՒԲ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ գլխամասային գրասենյակ՝
Հասցե՝ ք․ Երևան, Վարդանանց փող․ 14/2, բնակարան 34
Հեռախոս՝ +374 12 802 802
Էլ․ հասցե՝ [email protected]
Ընկերության հետ համագործակցող գնահատող և ապահովագրող ընկերությունների ցանկը տես այստեղ:
Վարկային հաշվիչ
1,000,000 դրամ
12 ամիս
Ուշադրություն! Բոլոր հաշվարկները կրում են մոտավոր բնույթ և չեն հանդիսանում հրապարակային առաջարկ
Վարկի համար դիմել
Լրացնել հայտը

Էջը թարմացվել է 16.01.2026թ.