Ինչպե՞ս կարող եմ դիմել վարկի համար։
Դուք կարող եք դիմել վարկի համար ինչպես մեր գրասենյակում, այնպես էլ օնլայն՝ լրացնելով դիմումի ձևը։ Անհրաժեշտ է միայն ներկայացնել անձնագիր և սոցիալական քարտ (կամ համարժեք փաստաթուղթ)։
Որքա՞ն ժամանակում է հաստատվում վարկը։
Վարկային դիմումի նախնական հաստատումը կատարվում է ընդամենը մի քանի րոպեում, իսկ վերջնական հաստատումը՝ մինչև 1 աշխատանքային օրվա ընթացքում։